‘Էրդողան. 5 շրջանների վերաբերյալ դրական քայլեր են արվել. Ermenihaber.am’

2905

‘

ermenihaber.am կայքի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան, Քաթար եւ Քուվեյթ կատարած այցերից հետո, պատասխանելով թուրք լրագրողների հարցերին՝ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը:
«Մենք ասացինք, որ եթե Ռուսաստանը այդ հարցին կարեւորություն տա, դա օգտակար կլինի: Պուտինը դրան դրական է  վերաբերվում, սակայն, ինչպես տեսնում եմ, նա այդքան էլ մեծ  հույսեր չունի: Կարծում եմ՝ դրա պատճառը կողմերի որդեգրած դիրքորոշումն է:  Նրան ասացի, որ 5 շրջանների վերաբերյալ դրական  քայլեր են արվել. նրանք (հայկական կողմը -խմբ.)  դուրս կգան այդ շրջաններից»,- ասել է Էրդողանը: 

‘

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն դժգոհ է Լեհաստանից’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Ադրբեջանում. զգացել են նաեւ ԼՂՀ-ում’