‘Էրեբունիում վաղը ջուր չի լինի’

1284

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախի խաչմերուկ ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ 

Նախորդ հոդվածը‘Կիպրոսի խորհրդարանը ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք’
Հաջորդ հոդվածը‘Վարկ՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման համար’