‘
«Ժողովուրդը» փորձել է Երևանի քաղաքապետարանից պարզել, թե որքան գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երևան միջոցառումները կազմակերպելու համար, սակայն ապարդյուն:
Ավելին՝ հայտնի է նաև, որ նման միջոցառումների ժամանակ ծախսի մի մասը իրականացվում է խոշոր ընկերությունների նվիրաբերած գումարներով:
Նվիրաբերված գումարների չափը ևս գաղտնի է պահվում՝ պատճառաբանությամբ, թե իբր բարերարները չեն ցանկանում, որ այդ տվյալը հրապարակվի:
Էրեբունի-Երևանի կազմակերպման համար գումարի անհրաժեշտ մի մասը, որպես կանոն, հատկացվում է քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամից, այս տարվա համապատասխան թիվը ևս անհայտ է: Թերթը հիշեցնում է, որ անցած տարվա Էրեբունի-Երևանից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ 200 մլն դրամ է ծախսվել: Ակնհայտ է, որ այս տարի շատ ավելի գումար է ծախսվել: Թերևս դա է պատճառը, որ քաղաքապետարանը չի ցանկանում թիվը հրապարակել:
‘