‘Էրեբունի վարչական շրջանում կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները’

936

Էրեբունի վարչական շրջանի Խորենացի և Որմնադիրների փողոցներով հոսում է կոյուղաջուրը` լցվելով սեփական տների տարածքներն ու բակերը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գարշահոտությունն էլ զգացվում է մի քանի մետրից: Կայքը հայտնում է, որ բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ վթարի մասին մեկ շաբաթից ավել է, տեղեկացրել են համապատասխան մարմիններին, այդ թվում` «Ջրմուղկոյուղի» ընկերության պատասխանատուներին, ովքեր, ժամանելով, պատասխանել են, թե դա իրենց գործը չէ: Բնակիչները հայտնում են, որ Ջրմուղի պատասխանատուները արդեն հինգ օր է` ուղտի ականջում քնած են, և իրենք պատրաստվում են դիմել Երևանի քաղաքապետարանի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությանը: Լուրջ խնդիր է նաև այն, որ նշված հատվածում բացակայում է արտաքին լուսավորությունը, ու երբ մութն ընկնում է, բնակիչները, երեխաները հոսող կոյուղաջրի միջով են անցնում ու գնում իրենց տները: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Նոթեր սահմանային անցուդարձից (Մաս 2)’
Հաջորդ հոդվածը‘Հալեպահայ նահատակված զինվոր Վրեժ Քեշիշյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցում’