‘
Այս շաբաթ պարզվեց, որ Էրերային ազատազրկում է սպառնում պայմանավորված խաղին մասնակցության համար, որը կայացել է «Սարագոսայի» և «Լևանտեի» միջև 2011-ին։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան ժխտում է, որ մասնակցել է պայմանավորված խաղին, երբ հանդես էր գալիս հայրենի «Սարագոսայում»։
«Ինչպես արդեն ասել եմ 2014-ին, երբ այդ հարցը առաջին անգամ բարձրացվեց, երբեք ընդհանուր ոչինչ չեմ ունեցել պայմանավորված խաղերի հետ և երբեք դրանց չեմ մասնակցի։
Եթե ինձ դատարան հրավիրեն որպես վկա՝ ես անպայման կընդունեմ հրավերքը, որովհետև իմ խիղճը մաքուր է»,- Էրերային է մեջբերում Sky Sports-ը։
‘