Քրիստիան Էրիկսենը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
30-ամյա դանիացին հավաքել է ձայների 62%-ը։ Նա առաջ է անցել Ջեյդոն Սանչոյից (28%) և Ռաֆայել Վարանից (10%) քվերակության արդյունքներով:
Սեպտեմբերին Քրիստիանը անցկացրել է 4 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Էրիկսենը ՄՅՈՒ է տեղափոխվել այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մինչ այդ նա հանդես էր գալիս «Բրենտֆորդում»։