‘
«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը, որը լյարդի փոխպատվաստման վիրահատության պատճառով բացակայում է ֆուտբոլից նախորդ տարվա փետրվարից, պատրաստ է փետրվարի 24-ին խաղալ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Սեւիլյայի» հետ:
Ֆրանսիացին արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ՝ բժիշկների աչալուրջ հսկողության ներքո: Ներկա պահին կատալոնացիների բժշկական խումբը Աբիդալի մասնակցությունը «Սեւիլյայի» հետ խաղին միանգամայն հնարավոր է համարում:
‘