‘Էրիկ Աբիդալ. Իմ մարմինը պահանջում էր վերադառնալ’

602

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը պատմել է, թե ինչպես է հաղթահարել քաղցկեղի հետեւանքները:

«Ես դժվարին ժամանակներ եմ ապրել: Պայքարել եմ հիվանդության դեմ, սակայն հարազատների եւ ընկերների շրջապատում պետք է ուժեղ մնալ: Հուսով եմ, որ հիվանդությունն այլեւս ինձ չի անհանգստացնի:

Այս ամենը փոխում է մարդուն: Ես աստիճանաբար ապաքինվեցի՝ վերականգնվելով սարերում, այնուհետեւ խոտածածկին՝ իմ թիմակիցներից առանձին: Այժմ ես ընդհանուր խմբում հանդես գալու իրավունք եմ ստացել:

Մարզվել եմ ամեն օր, բայց նպատակ չեմ դրել արագորեն վերադառնալ, պարզապես դա էր պահանջում իմ մարմինը:

Այժմ ես «Բարսելոնայի» խաղացող եմ եւ ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ: ՊՍԺ-ն իսկապես հետաքրքված էր ինձանով, սակայն իմ ընտանիքին ամեն ինչ բավարարում է Բարսելոնայում»,- Աբիդալի խոսքն է մեջբերում Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘Չինաստանի իշխանությունները ստրկությունից ազատել են 90 երեխաների ‘
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. «Ազգ». «Պարզապես Մարիան»՝ Հայաստանում’