Իսպանիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Եվրոպայի գործող Էրիկ Իսրայելյանը (60 կգ) տպավորիչ հաղթանակով դարձել է աշխարհի երիտասարդական չեմպիոն:
Հայ բռնցքամարտիկը եզրափակիչի բոլոր 3 ռաունդներում առավելության է հասել վրաց Գոչա Գուրդալավայի նկատմամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ տարել հաղթանակ:
Կիսաեզրափակիչում Էրիկը 5-0 հաշվով հաղթել էր անգլիացի Նելսոն Բիռչառին:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկով և ներկայացուցիչ չուներ միայն 48 կգ և գերծանր քաշային կարգերում: