‘Էրիկ Կանտոնա. «Ինձ դուր են գալիս այն մարզիչները, ովքեր ունեն բնավորություն և խարիզմա, Բյելսայի և Մոուրինիոյի նման»’

907

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Մարսել»-ի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան կարծիք է հայտնել ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի մասին. «Ես «Մարսել»-ի առանձնահատուկ երկրպագուն չեմ, բայց ինձ դուր է գալիս Բյելսան: Կարծում եմ` նա բնավորություն, անհատականություն և խարիզմա ունի: Ֆուտբոլային գիտելիքներն էլ շատ լավն են: Նա ինձ մի փոքր հիշեցնում է Մոուրինիոյին: Ինձ նման մարդիկ դուր են գալիս: Երբ Մոուրինիոն կամ Բիելսան մամուլի ասուլի են մասնակցում, մենք գիտենք, որ որևէ մի բան տեղի է ունենալու:Ինձ դուր է գալիս նրանց ելույթները լսելը, և այն, որ նրանք կասկածի տակ են դնում մյուսների կարծիքներն ու լրագրողների հարցերը:

Բացի դա, նրանք միշտ աջակցում են իրենց թիմի ֆուտբոլիստներին, անգամ եթե նրանք սխալ են: Եվ դա նրանց չի խանգարում հիանալի թիմ ստեղծել և հաղթել»,- 48-ամյա ֆրանսիացու խոսքերն է փոխանցում France 2-ն:

Նախորդ հոդվածը‘Դի Մարիա. «Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, պիտի մոռանաս ընկերության մասին»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Սոսիեդադ»-ի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մոյեսի հետ’