‘Էրիկ Կանտոնա. Ուզում եմ, որ «Յունայթեդը» ավելի գրոհային ֆուտբոլ ցուցադրի’

1709

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան ուզում է, որպեսզի թիմն ավելի գրոհային ֆուտբոլ ցուցադրի։ Ընդ որում նա իր հարգանքն է արտահայտել ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հանդեպ։
«ՄՅՈՒ-ն պաշտպանական ֆուտբոլ է խաղում, ինչը չի համապատասխանում թիմի ոգուն,- Կանտոնային է մեջբերում ВВС-ին։- Ինձ դուր է գալիս Մոուրինյոն, նրա խարիզման։ Նա շատ խելացի է։ Դեռ մինչև նրա «Յունայթեդ» գալը ես ասել եմ, որ հավանում եմ նրան։ Բայց նաև Պեպ Գվարդիոլան է ինձ դուր գալիս։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարզիչներ են, բայց ես գերադասում եմ ավելի գրոհային, ստեղծագործական ֆուտբոլը։ Այդպես եմ փորձել հանդես գալ իմ ողջ խաղային կարիերայի ընթացքում»։ «Յունայթեդը» իմ ակումբն է։ Այն իմ արյունն է։ Ես ուզում եմ տեսնել ավելի ստեղծագործական ֆուտբոլ»։

‘

Նախորդ հոդվածը‘ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը’
Հաջորդ հոդվածը‘«Միլանը» նոր մարզիչ ունի. նա Գատտուզոն է’