Էրիկ Շամամյան. Հայաթափումից մեկ տարի առաջ

1663

Էրիկ Շամամյանը Ֆեյսբուքում գրել է.

«2022 թվականի սեպտեմբերի 22-ին` էթնիկ զտումից մեկ տարի առաջ, Առաջին Նախագահը հանրայինի եթերում միասնականության ձեռք է մեկնում Հայաստանի և Արցախի նախկին և ներկա բոլոր ղեկավարներին: Հասկանալով Արցախի շուրջ զարգացող դեպքերի աղետալիությունը, Տեր-Պետրոսյանը հերթական անգամ փորձեց կանխել այն աղետը, որ տեղի ունեցավ վերջիններիս գործունեության շնորհիվ:

2020 թ. սեպտեմբերի 29-ին` պատերազմի երրորդ օրը, երբ քաղաքական դաշտը լի էր պատերազմի շարունակականության կոչերով, Հայաստանում առաջինը խոսեց դրա աղետալիության և կանգնեցման անհրաժեշտության մասին Տեր-Պետրոսյանը:

Դրան նախորդած 22 և ավելի տարիների ընթացքում արեց բառացի ամեն ինչ, որպեսզի լուծվի Ղարաբաղի հարցը, և չլինի այսօրվա պատկերը: Իզուր չէ, որ զգուշացնում էր 1997-ին. «Խոսքը չի գնում Ղարաբաղը տալու կամ չտալու մասին, խոսքը գնում է Ղարաբաղը հայկական պահելու մասին»:

Այս հարցազրույցից անցել է 4 տարի: Արցախի նախագահները Բաքվի բանտում են, իսկ Արցախում հայ չկա…

Հ.Գ. Մենք չլսեցինք իրեն ոչ 98-ին, ոչ 2008-ին, ոչ 2017-ին, ոչ 2022-ին, ոչ 2023-ին, ոչ 2025-ին, և ցավոք սրտի, նա միշտ ճիշտ դուրս եկավ…»։

Նախորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Նրանց խաղաղությունը Ադրբեջանի կամքով է պայմանավորված
Հաջորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Էդպես էլ մի հոդաբաշխ բացատրություն չտվեց