Էրիկ Շամամյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.
«Աստված տա, որ Հայաստանի որևէ ղեկավար այլևս չբախվի այնպիսի խնդիրների, ինչը ձեր ուսերին կրեցիք Դուք ու պատվով դուրս եկաք դրա տակից:
Ձեր առաջնորդությամբ հայ ժողովուրդը ցեղասպանվածից դարձավ հաղթանակած:
Ձեր առաջնորդությամբ հայ ժողովուրդը հասավ բազմադարյա իր նպատակին՝ անկախությանը:
Ձեր առաջնորդությամբ հայ ժողովուրդը աղետի գոտու, շրջափակման, 300.000 գաղթականի, տնտեսության ու բանակի չգոյության պայմաններում հաղթանակ տարավ, ու ՄԱԿ-ի 4 բանաձևերից ոչ մեկում ագրեսոր չհիշատակվեց:
Ձեր առաջնորդությամբ արցախահայությունը, որ այլոց մեղքով հայտնվել էր Ադրբեջանի կազմում, հնարավորություն ունեցավ Ադրբեջանի հետ բանակցելու հավասարը հավասարի:
Շատ բան կարելի ա ասել Ձեր մասին՝ այլախոհությունից մինչև անկախության շարժման առաջնորդ, միջազգային մեծ հարգանք վայելող գիտնականից մինչև բացառիկ քաղաքական մակարդակ սահմանած ղեկավար, բայց ես կուզեմ որպես շնորհավորանք շեշտել՝
Հաղթած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը»:

