Էրիկ Շամամյանը Ֆեյսբուքում գրել է.
«Այցի ընթացքում Տեր-Պետրոսյանին, որ մեծ միջազգային հեղինակություն ունեցող գիտնական էր նաև, հրավիրում են Փարիզի Ազգային գրադարան (Bibliothèque nationale de France) և Սորբոնի համալսարան՝ ցույց տալու միջնադարյան հայկական և ասորական ձեռագրերի հավաքածուն։
Ֆրանսիացի մասնագետները, ցանկանալով պատվել նորանկախ երկրի նախագահին, սկսում են ֆրանսերենով պատմել ձեռագրերի մասին։ Տեր-Պետրոսյանը հանկարծ ընդհատում է նրանց, մոտենում ապակու տակ դրված ասորերեն ու հին հայերեն ձեռագրին և առանց որևէ պատրաստվածության, տեղում սկսում է բարձրաձայն կարդալ ու ֆրանսերենով թարգմանել 5-րդ դարի ասորերեն բնագիրը (քանի որ նա ասորագիտության դոկտոր էր)։
Ֆրանսիացի ակադեմիկոսներն ու պատմաբանները ապշած էին. իրենց առջև կանգնած էր մի պետության ղեկավար, որը ֆրանսիացի գիտնականներից ավելի լավ գիտեր իրենց իսկ գրադարանում պահվող 5-րդ դարի ասորերեն տեքստերը։
Ավելի ուշ` 1997 թվականի հոկտեմբերի 14-ին, Սորբոնի համալսարանը Նախագահ Տեր-Պետրոսյանին շնորհում է պատվավոր դոկտորի կոչումով»:
