‘Էրիկ Ռուբին. ԱՄՆ փորձում է առաջիկայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում կազմակերպել’

878

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր` ԱՄՆ հնարավորինն անում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը Կոնգրեսի Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների շուրջ լսումների ժամանակ, որը հայտնի է նաև որպես ԱՄՆ հելսինկյան հանձնախումբ:

Նա ընդսմին հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհամաձայնեն հանդիպել առաջիկայում` նախորդ տարվա նոյեմբերի հանդիպմանն սկսված կառուցողական երկխոսությունը շարունակելու համար:

«ԱՄՆ, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, որը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, աշխատում է Ռուսաստանի և Ֆրանսիայի գործընկերների հետ` հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար», —  ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ընդ որում Ռուբինը համոզված է, որ հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է առաջընթաց: Նա նշել է, որ այսօր ԱՄՆ հիմնական նպատակն առաջիկայում բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելն է:

«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններին, ապա համանախագահները ելնում են մադրիդյան սկզբունքներից, և ցանկացած հայեցակարգ նման կլինի մամդրիդյան սկզբունքներին», — եզրափակել է Ռուբինը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին դատարանի բակում կրակում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր գանձապետը՝ Լևոն Զուրաբյանի բացահայտման մասին. Բացասական է հաշվի մնացորդի բացակայությունը ‘