Ռուսաստանցի կիսապաշտպան Էրիկ Սևիկյանը կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
18-ամյա խաղացողը հանդես կգա «Վալենսիայի» Մ-19 թիմում: Մինչև այս նա խաղում էր իսպանական «Վիլյամարչանտե» ակումբում:
Էրիկն իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի կրտսեր եղբայրն է: Վերջերս Էդգար Սևիկյանը հրավիրվել էր ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքական, որը պատրաստվում է Իսպանիայի (սեպտեմբերի 3) ու Մալթայի (սեպտեմբերի 7) Մ-21 թիմերի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին: