Նորվեգացի Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ֆուտբոլիստը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակուբի մամուլի ծառայությունը։
Անցած ամիս 22-ամյա հարձակվողը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 4 հանդիպման, խփել 5 գոլ։
Երկրպագուների քվեարկությունում Հոլանդն առաջ է անցել բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեից եւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենից։