Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է տեղափոխությունը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։
«Ես ծնվել են Անգլիայում եւ միշտ եղել եմ «Մանչեսթեր Սիթիի» ֆանատը։ Շատ բան գիտեմ ակումբի մասին, այստեղ ես տանն եմ։ Կարծում եմ՝ կկարողանամ հասնել առաջընթացի եւ իմ լավագույն խաղը ցույց տալ «Մանչեսթեր Սիթիում»։ Հավանում եմ թիմի խաղաոճը, հարձակողական ֆուտբոլը։ Գվարդիոլան լավագույն մարզիչներից մեկն է պատմության մեջ։
Սա հպարտության օր է ընտանիքիս եւ ինձ համար։ Ցանկանում եմ շատ գոլեր խփել եւ տիտղոսներ նվաճել»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
Հոլանդի հայրը եւս խաղացել է Անգլիայում։ Եղել է «Մանչեսթեր Սիթիի», «Լիդս Յունայթեդի» եւ «Նոթինգեմ Ֆորեսթի» խաղացող։