‘
«Մենք ծրագրում ենք ուրարտական հնությունների վերաբերյալ աշխատությունների հրատարակում և տվյալների մեծ բազայի ստեղծում: Դա հիմա շատ ակտուալ է, քանի որ նոր պեղումեր են սկսվել Կարմիր Բլուրում /Հայաստան/, և հարկավոր է կարգի բերել այն ամենը, ինչ արվել է ավելի վաղ»,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Պետական էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նա ընդգծել է նաև Մատենադարան հին ձեռագերի ինտիտուտի հետ համագործակցությունը քրիստոնյա Արևելքի ուսումնասիրման հարցում: Պետական Էրմիտաժում գործում է Ուրարտուի մշակույթի և արվեստի սրահ`նվիրված 1964-1990 թթ. Պետական Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկիի հիշատակին:
‘