‘Էրմիտաժի աշխատակիցներին արգելվել է մենակ մտնել գրապահոց ‘

988

Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հրաման է ստորագրել թանգարանի գիտական գրադարանում հսկողությունը խստացնելու վերաբերյալ, տեղեկացնում է Interfax-ը:

Մասնավորապես, աշխատակիցներին այսուհետեւ կարգելվի գրապահոցում միայնակ գտնվել, ինչպես նաեւ՝ գրադարանում տեղի կունենան գիշերային ստուգայցեր: Նախատեսվում է ստուգել գրադարանի ֆոնդը եւ ավելացնել տեսախցիկների թիվը:

Նոր կարգերը կապված են թանգարանի գրադարանի իրերը գողանալու փորձի հետ: Պիոտրովսկին նշել է, որ գողացվել են ոչ թե թանգարանային նմուշները, այլ հազվագյուտ տպագիր հրատարակությունները: «Խոսքն առաջին հերթին վանդալիզմի եւ բարբարոսական ակտի մասին է, հետո նոր՝ գողության: Կասկածյալը թերթեր է պոկել 19-րդ դարի՝ Պյոտր Առաջինի, Պետրոգրաֆի եւ Ռուսաստանի պատմության մասին գրքերից», — ասել է Պիոտրովսկին:

Այս տարվա հունվարին թանգարանի գիտական գրադարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ որոշ հրատարակություններում բացակայում են լուսանկարներն ու պատկերազարդումները: Թանգարանի աշխատակիցներն ու իրավապահները կարողացել են գտնել այն աշխատակցին, ով գողացել է այդ թերթերը, ինչպես նաեւ՝ հայտնաբերվել է արժեքավոր գողոնի իրացման վայրը:

 

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» բարեգործություն է կատարել Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘ Գվարդիոլա. «Շատ եմ հարգում Լուչեսկուին»’