‘Էրոտիկ «մեղուների պար»՝ գեորգիևյան ժապավենի գույներով լողազգեստներ հագած ‘

1693

Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի խորհրդանշաններն օգտագործելու շուրջ վերջին սկանդալների շարքը համալրվել է ևս մեկով, այս անգամ՝ Օրենբուրգում: Լրագրողները և համացանցի օգտատերերը քննարկում են ներկայացման մի դրվագ, որտեղ աղջիկների պարախումբը, գեորգիևյան ժապավենի գույներ հիշեցնող լողազգեստներով ու կարճլիկ կիսաշրջազգեստներով, կրակոտ «հետույքապար»՝ «թվերք» է կատարում:

Պարզվել է՝ պարուհիների մեջ կան անչափահասներ, ինչն էլ պատճառ է դարձել, որ այդ միջադեպով հետաքրքրվեն պաշտոնյաներ, դատախազությունը և Քննչական կոմիտեն:

Տեսաերիզը YouTube-ում է հայտնվել ապրիլի 12-ին, ընդ որում՝ նկարագրության մեջ ասվում է, որ դա Օրենբուրգի «Կրեդո» պարի դպրոցի հաշվետու համերգի տեսագրությունն է՝ Վիննի-Թուխի հեքիաթի մոտիվներով:

Znak.com կայքի կարծիքով՝ պարը փոքր-ինչ երկիմաստ է թվում, մանավանդ՝ եթե հաշվի առնենք լողազգեստների գունային համադրությունը:

«Կապանքների ի՜նչ հիմնավոր փլուզում»,- գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին այդ առթիվ: «Երևի նույնիսկ Գեվրոպան է շոկի մեջ  նման հոգևոր պայթյունից», «Գեորգիևյան ժապավեններ հագած աղջիկները էրոտիկ պար են կատարում, «Տանգեյզերը» (Վագների օպերան, որի բեմադրությունը Նովոսիբիրսկում մեծ աղմուկ բարձրացրեց և հանգեցրեց թատրոնի տնօրենի պաշտոնանկությանը, իսկ ներկայացումն էլ հանվեց խաղացանկից) ծխում է», համացանցի այլ օգտատերերի գրառումներն է մեջբերում «Комсомольская правда»-ն:

Պարի դպրոցի տնօրենը հաստատել է, որ «մեղուների» մեջ կան 16 տարեկան անչափահաս դպրոցականներ, սակայն, միևնույն ժամանակ՝ պնդել է, որ դպրոցի բոլոր սաները «թվերքով» են զբաղվում ծնողների համաձայնությամբ և նրանց համար էլ են ելույթ ունեցել: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Պերմում հայտնվել է խաչված տիեզերագնացի գրաֆիտի’
Հաջորդ հոդվածը‘Ականատեսներ Նիգերիայում. «Բոկո Հարամի» առևանգած աղջիկները ողջ են’