‘
Ճապոնաամերիկացի գրող Սիլվիա Դեյի «Արտացոլվելով քո մեջ» էրոտիկ վեպն առաջին շաբաթվա ընթացքում վաճառված գրքերի թվով գերազանցել է Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգ» բեսթսելլերի ռեկորդը, հայտնում է lenta.ru-ն: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, յոթ օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում վաճառվել է գրքի 82 հազար օրինակ:
Չնայած դրան՝ Դեյի վեպին չի հաջողվել զբաղեցնել Nielsen BookScan ընկերության վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Այդ ցուցակում առաջին տեղն զբաղեցնում է Ջոան Ռոուլինգի ՝ մեծահասակների համար նախատեսված առաջին ՝«Թափուր տեղ» վեպը, երկրորդ տեղում Դեն Բրաունի «Կորսված խորհրդանիշ» վեպն է:
‘