‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրրերան ճանաչվել է թիմի՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Իսպանացի ֆուտբոլիստն ապրիլ ամսին 4 հանդիպում է անցկացրել, որոնցում 2 գոլի հեղինակ է դարձել:
Նշենք՝ Էրրերան ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ստացել է ձայների 63 տոկոսը: 25-ամյա կիսապաշտպանը երկրորդ անգամ է ճանաչվում թիմի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Առաջին անգամ նա այս տիտղոսին արժանացել էր այս տարվա փետրվար ամսին:
‘