‘
Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ է պահանջում հինգ հոգու համար, որոնք մեղադրվում են լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Ընդհանուր առմամբ՝ այդ գործով ձերբակալվել է 21 մարդ, 11-ին արդեն մեղադրանք է ներկայացվել:
Հետաքննության տվյալներով՝ Հաշոգին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում մի խումբ անձանց կողմից, որոնք մտադիր էին լրագրողին վերադարձնել Արաբիա:
Միջազգային հանրությունը և, առաջին հերթին՝ Թուրքիան, խստորեն դատապարտեցին լրագրողի սպանությունը: Սաուդյան ԱԳՆ-ն, սակայն, դեմ էր միջազգային հետաքննությանը՝ ընդգծելով, որ խոսքը սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունում սաուդցի հպատակի սպանության մասին է:
Թուրքիայում ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Էր-Ռիադը թաքցնում է հանցագործության մանրամասները: Թուրքիայի նախագահի խորհրդականը խիստ կասկած է հայտնել, թե հանցագործները գործել են սեփական նախաձեռնությամբ: Էրդողանն անձամբ ուղղակի մեղադրել է Արաբիայի իշխանություններին լրագրողի սպանությունը կազմակերպելու մեջ:
Փոխանցում է euronews-ը:
‘