‘
Սաուդյան Արաբիայի թագավորական ՌՕՈՒ լեյտենանտ Մաշալ Սաադ ալ-Բոստանին, որին համարում են լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման կասկածյալներից մեկը, զոհվել է Էր-Ռիադում ճանապարհային պատահարի արդյունքում, հաղորդել է թուրքական Yeni şafak թերթը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ալ-Բոստանին Ստամբուլ է ժամանել 15 հոգուց բաղկացած խմբի կազմում և եղել է սաուդյան հյուպատոսարանում, երբ այնտեղ է եկել Հաշոգին: Նա Թուրքիայից հեռացել է հոկտեմբերի 2-ին:
Թերթի աղբյուրը, սակայն, ոչ մի մանրամասն չի հաղորդել ո՛չ ճանապարհային պատահարի, ո՛չ էլ Հաշոգիի նկատմամբ հաշվեհարդարի հարցում ալ-Բոստանիի դերակատարության մասին:
Փոխանցում է Interfax –ը:
‘