‘
Բրիտանիայում ավարտվել է համընդհանուր ընտրությունների քվեարկությունը: Ամբողջ երկրում հինգշաբթի օրը աշխատել են մոտավորապես 50 հազար ընտրատեղամասեր, որոնցում միլիոնավոր ընտրողներ իրենց քվեն են տվել բրիտանական քաղաքական կուսակցություններին:
BBC-ի անցկացրած էքզիթ-փոլի արդյունքներով՝ առջևում պահպանողականներն են, որոնք կարող են խորհրդարանում ստանալ 316 տեղ: Լեյբորիստները հավակնում են 239 տեղի: Երրորդ տեղում Շոտլանդական ազգային կուսակցությունն է՝ 58 տեղով: Սակայն սրանք դեռևս նախնական տվյալներ են: Վերջնական արդյունքները պարզ կլինեն ուրբաթ օրը:
Եթե այս տվյալները ճիշտ դուրս գան, ապա պահպանողականների ստացած տեղերը, չնայած հաղթանակին, չեն բավարարի միակուսակցական կառավարություն ձևավորելու համար, և նրանք ստիպված կլինեն դաշինք կազմել: Փոխանցում է BBC-ն:
‘