‘Էքսկլյուզիվ տեսանյութ. «Հայկուլիկենք» խոչընդոտում են իրազեկմանը’

3536

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան (iLur.am), Անի Գևորգյան («ՉԻ»):

Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտել են քաղաքացիական համազգեստով ՀՀԿ երիտթեւի անդամները, ովքեր արհեստականորեն ստեղծել են քաշքշուք եւ փորձել խլել թռուցիկները: Տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները փորձում հանդարտեցնել իրավիճակը եւ ցույց տալ, որ ՀՀԿ-ականների գործողությունները անօրինական են: 

Նախորդ հոդվածը‘Արտագաղթի թվերն ո՞ւմ մոտ են ավելի հավաստի. Սարգսյանի՞, թե՝ Պուտինի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Արամ Մանուկյան. ԲՀԿ համագումարը համատեղ աշխատանքի նոր հնարավորություն բացեց ‘