‘Է.Մամեդյարովը ՄԱԿ-ի ԱԽ-ում բողոքել է ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ում սպառազինությունների տեղակայման մասին’

1271

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը,  երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրազենային և թեթև սպառազինությունների հարցերով նիստում, հայտարարել է. «Մեծ քանակությամբ հրազեն, թեթև սպառազինություններ և սովորական սպառազինություններ Հայաստանից տեղափոխվում են Ադրբեջանի գրավյալ տարածքներ: Մենք բոլոր պետություններին կոչ ենք անում դատապարտել և կասեցնել Հայաստանի այդ ապօրինի գործունեությունը»:

Ըստ Մամեդյարովի, Հայաստանը, «կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և համապատասխան տարածաշրջանային փաստաթղթերը, շարունակում է մեծացնել «օկուպացրած տարածքների» ռազմական պոտենցիալը», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նախորդ հոդվածը‘Երևանում բացվել է Գուրգեն Մարգարյանի հուշարձանը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայ ռազմագերու հարազատները սպասում են Ադրբեջանի նախագահի ընտրություններին’