‘Է. Նալբանդյանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի ընդունած օրենքը’

1322

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայկական Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ողջունելով Կիպրոսի խորհրդարանի ընդունած օրենքը և դա որակելով  որպես կարևոր ներդրում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։ 

Նշենք, որ Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 թվականին:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Եվ կրկին` փյունիկի պես մոխիրներից հառնելու «հերոսական» շեմին ենք’
Հաջորդ հոդվածը‘«System of a Down» խմբի շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-ին’