‘Ըմբիշ Ռուսլան Բասիևին հեռացրել են Հայաստանի հավաքականից, իսկ Պատրիկեևը կարող է ինքը հրաժարվել’

801

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը լուրջ ընտրության առջև է կանգնած.նա կողմնորոշվում է՝ ընդհանրապես շարունակե՞լ ըմբիշի կարիերան, իսկ եթե այո՝ Հայաստանի՞ հավաքականի կազմում:

Այս մասին այսօր Aravot.am-ին հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Իսկ ազատ ըմբշամարտի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրեց, որ մեր ընտրանու գերծանր քաշային Ռուսլան Բասիևին ինքը հրաժեշտ է տվել, քանի որ մարզիկը Հայաստանի հավաքականի կազմում իրեն անհաջող է դրսևորել՝ չկարողանալով Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր նվաճել:

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մունը դատապարտել է Հս. Կորեայի հրթիռի արձակումը, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի հարցը’
Հաջորդ հոդվածը’19 տարի հետախուզվողը բերման է ենթարկվել Մոսկվայից’