‘Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ, Մինասյանն արժանացավ արծաթե մեդալ’

1450

Սլովակիայում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Մինչև 67 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Իսմաիլ Գունինի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Վաղը՝ սեպտեմբերի 19-ին Ամոյանը եզրափակչում ուժերը կչափի ուզբեկ Մահմուդ Բախշիլոևի հետ:

55 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը եզրափակչում ցավալի պարտություն կրեց իրանցի Պոուա Մոհամադ Նասերպոուրիից և արժանացավ արծաթե մեդալի:

Նախորդ հոդվածը‘Ռակիտիչը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանն այցելել է դիրքեր’