‘
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) էթիկայի հանձնաժողովը դիտարկում է ըմբիշ Իննա Տրաժուկովայի և Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ և UWW 4 փոխնախագահներից մեկի՝ Միխայիլ Մամիաշվիլիի հետ կապված միջադեպը։
Մամիաշվիլին «ոչնչություն» էր որակել մարզուհու ելույթը (խմբ․- վերջինս արծաթ մեդալ է նվաճել) ու նշել, որ նա իրավունք չուներ «10 վայրկյանում ձեռքից բաց թողնել ոսկե մեդալը»։
Տրաժուկովան հայտարարել էր, իր ելույթներից դժգոհ Մամիաշվիլին երկու անգամ հարվածել է իրեն։
«Նա փորձեց հարվածել նաև երրորդ անգամ, սակայն կանգնեցրին հավաքականի մարզիչները։ Դա տեղի ունեցավ մարզասրահում։ Այնտեղ էին մի շարք երկրների հավաքականներ։ Այն բանից հետո, երբ նա հարվածեց, ցանկանում էի փախչել։ Նա բռնեց ուսիս գցած պայուսակս ու չթողեց դա անել։ Նա անսթափ վիճակում էր։
Հանդիպելու եմ սպորտի նախարարի հետ՝ քննարկելու այդ իրավիճակը։ Եթե ղեկավարությունը, ֆեդերացիան քայլեր չձեռնարկի, դիմում ենք ներկայացնելու կառավարությանը։ Պահանջում եմ հրապարակային ներողություն»,- հայտարարել էր մարզուհին։
«Գիտեմ, որ Ըմբշամարտի միջազգային միության էթիկայի հանձնաժողովը դիտարկում է միջադեպը։ Ինչ-որ որոշում կլինի այս կապակցությամբ։ Պետք է միջադեպը քննարկել ամենասկզբից։
Մամիաշվիլիի հետ խոսել եմ։ Պետք է հանգստացնել նյարդերը։ Մեկ մեդալ ավել, մեկ մեդալ պակաս, լինի ոսկե թե արծաթե։ Սա սպորտ է։ Չի կարելի ողբերգություն դարձնել»,- հայտարարել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը։
‘