‘Ընդամենը 2 խոսք Սարգսյան-Ուորլիք հանդիպման մասին ‘

803

Երեկ երեկոյան հանդիպել են Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ու Սերժ Սարգսյանը: Նախագահականից տարածված մամլո հաղորդագրությունն այս կապակցությամբ շատ կարճ է: Այն պարունակում է ընդամենը մի քանի բառ:

«Սերժ Սարգսյանը և Ջեյմս Ուորլիքը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ): Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը և Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Պարզ բաներ. հաց ու պանիր, մեծ ծծեր» ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր հայտնի կդառնա Քառյակի հանրահավաքի օրը’