‘Ընդդեմ կուտակայինի դուրս են եկել Էլեկտրացանցերի աշխատակիցները (տեսանյութ)’

1240

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի դուրս եկել ՀԷՑ–ի աշխատակիցները։ Նրանք մոտ 15–20 օր առաջ ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերից կուտակային կենսաթոշակային պարտադիր պահումներ չկատարել, բայց     ` ապարդյուն. ղեկավարությունն առանց զգուշացնելու պահումներ է կատարել:  

Այսօր ժամը 16-ին ՀԷՑ-ի տնօրինությունը կհանդիպի ցուցարարների ներկայացուցիչների հետ` քննարկելու նրանց ներկայացրած պահանջները:

Ուշագրավ է, որ ընկերության արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը աշխատակիցների շահերը պաշտպանելու փոխարեն, փորձում է ներկայացնել գործատուի տեսակետը` պատճառաբանելով, թե պահումներն արվել են, որպեսզի աշխատակիցները զերծ մնան տուգանքներից: Այնինչ, Սահմանադրական դատարանի հայտնի որոշման համաձայն, մինչեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքի սահմանադրականության վերաբերյալ Դատարանի վերջնական վճիռը, կուտակային համակարգից չօտվողների նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել:

Մանրամասները` CivilNet-ի տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘ «Դ!ԵՄ ԵՄ» թիմը դատապարտում է ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Ադրբեջանը խախտում է օլիմպիական հրադադարը ‘