‘Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Այսօր «Նախազգուշացման ակցիա» է անցկացվելու’

792

Այսօր՝11:00-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ կկայանա տրանսպորտի գնի բարփձրացման հետ կապված «Նախազգուշացման ակցիա»:

«Հուլիսի 19-ին ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտ կկայանա տրանսպորտի գնի թանկացման հետ կապված Նախազգուշացման ակցիա: Մենք չենք գնում բողոքելու, խնդրելու կամ նույնիսկ պահանջելու, մենք գնում ենք նախազգուշացնելու, որ չենք ենթարկվելու կայացված անհիմն որոշմանը` լայնամաշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով: Իշխանական ֆեյքերը հաջողությամբ այսօր կարողացան ստեղծել խառնաշփոթ, բացելով իվենթ, հետո փակելով, կառավարության մոտ ակցիայի խոսակցություններ գցելով: Նորից հիշեցնում ենք`ակցիան կկայանա Երևանի քաղաքապետարանի մոտ:»,- գրել են ակցիայի կազմակերպիչները ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել վաղվանից թանկացնել տրանսպորտի ուղեվկարձը: Ավոտբուսները և միկրոավտոբուսներով երթևեկելու համար սահմանվել 150 դրամ՝ նախկին 100-ի փոխարեն: Տրոլեյբուսի ուղևարձը կթանկանա կրկնակի՝ 50-ից դառնալով 100 դրամ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եւ այնուամենայնիվ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ՞ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայկ Մարության. Քանի լռում ես՝ համաձայն ես’