‘Ընդդեմ Տիգրան Սարգսյանի` ստորագրահավաքի մասնակիցների թիվն աճում է’

1036

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ամերիկայի հայկական ֆորումը» ստորագրահավաք է սկսել ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու:

«Change.org» կայքում սկսված ստորագրահավաքի մասնակիցներն իրենց մեկնաբանություններում պնդում են, որ Տիգրան Սարգսյանը հանցագործ է, կոռումպացված գործիչ, օլիգարխ, գող, ՀՀ ամենավատ վարչապետը, և պետք է պատասխանատվության ենթարկվի։

Այս պահին 2126 մարդ միացել է ԱՀՖ–ի հայտարարությանը, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է ՀՀ պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից: Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի՝ արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»:

Ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու ստորագրահավաքին կարող եք միանալ այստեղ

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ.. Գլխի՛- գլխի՛- գլխիկո՛ր…’
Հաջորդ հոդվածը‘Եզրափակիչ խաղից առաջ «Մարականա» մարզադաշտում հանդես կգա Շակիրան (տեսանյութ)’