‘Ընդդիմադիր Կլիչկոն դադարեցնում է մարզական կարիերան’

703

WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հրաժարվել է իր տիտղոսից՝ որոշելով ամբողջությամբ նվիրվել քաղաքականությանը:

Կլիչկոն առաջատար դեր է կատարում Ուկրաինայում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաներում: Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու ընթացքում նա կրել է 45 հաղթանակ և ընդամենը երկու պարտություն: Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդն ըմբռնումով է վերաբերվել Կլիչկոյի որոշմանը՝ նրան շնորհելով «աշխարհի պատվավոր չեմպիոն» տիտղոսը և հայտարարելով, որ նա կարող է վերսկսել իր կարիերան ցանկացած պահի՝ նա իրավունք կունենա մարտի բռնվել ցանկացած բռնցքամարտիկի հետ, ում բաժին կընկնի չեմպիոնի գոտին:

Վիտալի Կլիչկոյի վերջին մարտը տեղի է ունեցել 2012 թ. սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, որտեղ նա չորս ռաունդում հաղթեց գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառին:  Ընդդիմադիր УДАР կուսակցության խորհրդարանական  խմբակցությունը ղեկավարող Կլիչկոն հայտարարել է, որ նախկինի պես աջակցելու է եղբորը՝ Վլադիմիրին, ով շարունակում է հանդես գալ ռինգում: Այս տարվա հոկտեմբերին Վիտալի Կլիչկոն հայտարարեց, որ 2015 թ. ընտրություններում առաջադրվելու է նախագահի թեկնածու, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Վազգեն Մանուկյանի հիվանդությունը տարիքի հետ խորանում է’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Թուրքիային դժվար կլինի փակ պահել Մաքսային միության անդամ-երկրների հետ սահմանը’