‘Ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Ֆյուլեին’

1064

Եվրոպական Միության ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ընդդիմության ներկայացուցիչների հետ հուլիսի 10-ի հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Տեղեկացնում է Կոնգրեսի մամլո ծառայությունը:

Կողմերը քննարկել են աշնանը ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսակետից: ԵՄ Հանձնակատարը մասնավորապես կանգ է առել այն հնարավորությունների վրա, որոնք բացվելու են Հայաստանի առջեւ բարեփոխումների անցկացման համար:

Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են, որ ակնկալում են ժողովրդավարական երկրները միավորող ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման եւ հիմնարար ազատությունների ամրապնդման հարցերում: Հատուկ ընդգծվել է ընտրական օրեսնգրքի փոփոխությունների, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումները ընդդիմության եւ ԵՄ կառույցների ներկայացուցիչների միջեւ:

 

Նախորդ հոդվածը‘Փայլուն նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյան եղբայրների 2 մլն դոլարանոց ցուցահանդեսը.Մամուլ’