‘Ընդդիմության ներկայացրած արտահերթ հարցերն ընդգրկվեցին քառօրյայի օրակարգ’

974

ԱԺ պատգամավորների մեկ երրորդի ստորագրությամբ ներկայացված՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունն արտահերթ կարգով օրակարգ ընդունելու մասին հարցը դիմադրություն առաջացրեց ՀՀԿ-ական մեծամասնության շրջանում:

Խմբակցության մի քանի պատգամավորներ շտապեցին հայտարարել, որ ԱԺ օրակարգում ընդգրկված են նաեւ այլ անհետաձգելի հարցեր, մասնավորապես՝ Կառավարության ներկայացրած չորս հարցերը: Պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հիշեց, որ ամիսներ շարունակ որոշ պատգամավորների ներկայացրած հարցերը օրակարգում չեն ներառվում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնությունը կապված է հոկտեմբերի 24-ին նախատեսված Քառյակի հանրահավաքի հետ (թեեւ նախաձեռնության հեղինակները չէին էլ թաքցնում, որ կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարությունն ուղղակի կապ ունի ընդդիմության հանրահավաքային պայքարի հետ):

«Հայ ազգայի կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկանը հիշեցրեց, որ օրենսդրությունը օրինագծերի հրատապության մի քանի ռեժիմներ է սահմանում: «Մեկից օգտվել է կառավարությունը, մյուսից՝ 44 պատգամավորներ: Սահմանադրությունը կառավարության ներկայացրած անհետաձգելի հարցերը քննարկելու համար երեք ամիս ժամանակ է տալիս», — ասաց Մանուկյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց ՝ «Իմ որոշումն անբեկանելի է, սահմանադրությունից է ելնում այսինքն թե, եւ կանոնական օրենքից»:
Այնուհանդերձ,  Սահակյանը հայտարարեց նաեւ, որ ԱԺ պատգամավորների 1/3-ի ներկայացրած երկու արտահերթ հարցերը  ընգդրկվել են քառօրյա նիստերի օրակարգում: 

Նախորդ հոդվածը‘Ընդդիմության՝ ԱԺ ներկայացրած հայտարարության նախագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘Արտահերթ հարցը ներկայացրել են 3 խմբակցությունները ‘