‘
Երկուշաբթի ընդդիմադիր ուժերի մի քանի հազար կողմնակիցներ երթ են արել Կիևի կենտրոնական փողոցներով, որն ավարտվել է հանրահավաքով Անկախության հրապարակում: Ակցիան նվիրված է եղել Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովին: Հանրահավաքի մասնակիցները բանաձև են ընդունել, որում արտահայտվել են հօգուտ Ուկրաինայի եվրոպական հեռանկարի և Եվրամիության ղեկավարությանը կոչ են արել գնահատական տալ երկրում շարունակվող քաղաքական հալածանքներին: Հանարահավաքում ելույթ ունեցող ընդդիմադիր առաջնորդները հնչեցրել են «Ուկրաինան՝ Եվրոպայի հետ: Ուկրաինան՝ առանց Յանուկովիչի» կարգախոսը և կոչ են արել պայքարել գործող իշխանության դեմ՝ «ուկրաինական պետականությունը ոչնչացնելու համար»:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր, 2011 թ. հոկտեմբերից ի վեր՝ առաջին անգամ (երբ դատարանը Կիևում յոթ տարվա ազատազրկման դատապարտեց նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին) այցելելու է Բրյուսել՝ մասնակցելու Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովին: Կիևը հերքում է նախկին վարչապետ Տիմոշենկոյի և նրա նախկին նախարարների քրեական հետապնդման քաղաքական ենթատեքստը, հաղորդում է РИА Новости-ն:
‘