‘Ընդդիմությունը լուծարել է «Սիրիայի ազատ բանակի» հրամանատարությանը’

604

Ստամբուլում տեղակայված՝ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքը (ՍԸՀՈՒԴ) լուծարել է, այսպես կոչված՝ «Սիրիայի ազատ բանակի» հրամանատարությանը և հետաքննություն է սկսել նրա կոռուպցիոն գործունեության փաստով: Ինչպես ИТАР-ТАСС-ի թղթակցին հաղորդել է  կազմակերպության մամլո քարտուղար Սառա Հարկուրը, այժմ զինված ընդդիմության գործողությունների համակարգմամբ զբաղվում է ՍԸՀՈՒԴ-ի «պշտպանության նախարարությունը»:

«Ռազմական խորհրդի լուծարման մասին որոշումը երեկ երեկոյան կայացրել է դաշինքի նախագահը: Ռազմական հրամանատարության անդամները կասկածվում են կոռուպցիայի և միջոցների սխալ բաշխման մեջ: Նրանց գործունեությունը կհետաքննվի համապատասխան մարմինների կողմից,- ասել է մամլո խոսնակը և հավելել:- Առայժմ հետաքննության մանրամասներ հրապարակել չեմ կարող: Այն դեռ շարունակվում է, և հետաքննության ավարտից հետո դաշինքը կտեղեկացնի արդյունքների մասին»:

Մինչդեռ, լրատվամիջոցների տվյալներով՝ դժգոհությունը հրամանատարությունից կապված է այն բանի հետ, որ նա կոռուպցիոն սխեմաներ է կիրառել՝ յուրացնելու համար 500 մլն դոլար, որոնք վերջին երեք տարիներին «Սիրիայի ազատ բանակին» հատկացրել են  ամերիկյան իշխանությունները՝ նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ուժերի պատրաստության և հանդերձանքի համար: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Պուտին. ՌԴ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու պարտադրանքը Ուկրաինան հասցրեց քայքայման’
Հաջորդ հոդվածը‘Ադբաշյան. Ստեփանակերտի օդանավակայանը միջպետական ավիաչվերթեր չի իրականացնում’