‘Ընդդիմությունը շարունակում է ցույցերը Վենեսուելայում’

1458

Վենեսուելայում ընդդիմության կազմակերպած ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների:

Ակցիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքսիկական Կանկունում հանդիպել են Ամերիկյան պետությունների կազմակերպության ԱԳՆ նախարարները: Հանդիպումը նվիրված էր իրավիճակին Վենեսուելայում:

Կարակասն արդեն հայտարարել է, որ չի ընդունում կազմակերպության որոշումները, և նշել է, որ երկրի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

«Մենք օգնության համար դիմում ենք միջազգային կառույցներին: Մենք արտաքին միջամտություն չենք ուզում, բայց խնդրում ենք ճնշում գործադրել այս կոռումպացված կառավարության վրա, որին մեղադրում են նույնիսկ թմրանյութերի վաճառքի մեջ»,- ասում է ընդդիմադիրներից մեկը:

«Մեզ համար չափազանց կարևոր է, որ արտասահմանում հասկանան, թե ինչ հեղինակություն ունի այս քաղաքական համակարգը: Երկրում ավելի քան 350 քաղբանտարկյալ կա, վարչակարգը գրաքննության է ենթարկում ԶԼՄ-ները»,- պատմում է մեկ ուրիշը:

Վենեսուելայում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն 80 օր: «Ոստիկանները և ազգային գվարդիայի մարտիկները հարձակվում են լրագրողների վրա՝ միայն մեկ նպատակով. որպեսզի աշխարհը չիմանա, թե ինչ է այսօր կատարվում Վենեսուելայում»,- տեղից հաղորդել է Euronews-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն ՄԱԿ-ի նոր կառույցի համար ահաբեկչական խմբավորումների միասնական ցուցակ կկազմի’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել է Ժոզե Մոուրինյոյին’