‘Ընդդիմություն-Յանուկովիչ բանակցությունների համաձայնագիրը. Փաստաթուղթ ‘

1377

Ուկրաինայի միացյալ ընդդիմության եւ իշխանությունների կողմից կնքված համաձայնագրի պատճենը հայտնվել է համացանցում: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը երեկ քննարկվել է Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության հանդիպման ժամանակ: Մասնավորապես, հանդիպմանը ներկա են եղել ԵՄ անդամ երկրների ԱԳ երեք նախարարները, Յանուկովիչը, Յացենյուկը, Կլիչկոն եւ Տյագնիբոկը:

Փաստաթղթի բովանդակությունն այս տեսքն ունի.

-24 ժամվա ընթացքում վերացնել 2010 թվականի սահմանադրական հեղաշրջման հետեւանքները, եւ վերադառնալ 2004 թվականի Սահմանադրությանը

-10 օրվա ընթացքում ձեւավորել նոր կոալիցիոն կառավարություն

-ԵՄ-ի հետ միասին հետաքննել Կիեւում՝ դեկտեմբերից-փետրվար ամիսներին խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված հանցագործությունները

Նախորդ հոդվածը‘«Եվրատեսիլ-2014»-ին Արամ MP3-ի երգն արդեն պատրաստ է’
Հաջորդ հոդվածը‘Նախաձեռնում եմ արտահերթ նախագահական ընտրություններ. Յանուկովիչի ուղերձը ‘