‘
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը երկրում «լատինիցա» մտցնելու վերաբերյալ իր առաջարկով նոր լեզվական հակամարտություն է հրահրում՝ չլուծված հների կողքին: Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Ուկրաինայի գերագույն ռադայում «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության առաջնորդ Յուրի Բոյկոն:
«ԱԳՆ-ի խնդիրն է հարթել հակամարտությունները, այլ ոչ թե նորերը հրահրել՝ հասարակությունը լեզվական հատկանիշներով պառակտելու միջոցով»,- ասել է Բոյկոն: Նա Կլիմկինին խորհուրդ է տվել, «նախ, առնվազն՝ հաշտվել հարևանների հետ ու մարել արդեն առկա հակամարտությունները հունգարացիների, լեհերի, ռումինացիների՝ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ մենք մինչև վերջին ժամանակներս բարիդրացիական հարաբերություններ ունեինք»:
Կլիմկինն առաջարկել է Ուկրաինայում, «կիրիլիցային» զուգահեռ՝ մտցնել «լատինիցա»: Նա նաև ավելացրել է, որ «Կենտրոնական Եվրոպան կարող է լիովին վերածնվել միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան կազատագրվի հետխորհրդայնությունից»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘