‘Ընդհանուր առմամբ ԿԸՀ-ում գրանցվել են 32 կազմակերպություններ ‘

624

Այսօր ավարտվել է նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում դիտորդների գրանցման վերջնաժամկետը: Այսօր ԿԸՀ-ում գրանցվել է տեղական ևս 3 կազմակերպություններ. «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն»-ը՝ 5 դիտորդ, «Հաշմանդամների «Փարոս» կրթության եւ մշակույթի զարգացման կենտրոն»՝ 4 դիտորդ, «Ազատ հասարակության ինստիտուտը»՝ 1468 դիտորդ:

Մինչ այդ տեղական կազմակերպություններից հավատարմագրվել  են «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայաթդա» ֆեդերացիա»-ն (26 դիտորդ), «Երիտասարդական ակումբների դաշնությունը» (69 դիտորդ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդը (285 դիտորդ), «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (61 դիտորդ), «Հարմոնիա» կազմակերպությունը (470 դիտորդ), «Ընտրական համակարգեր կենտրոնը» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիսը» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է»-ն (172 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ), «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը (2 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՍՏԱՍ» կազմակերպությունը (77 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն Ունիսոն» կազմակերպությունը (15 դիտորդ), «Քաղաքացիական  հասարակության ինստիտուտը» (67 դիտորդ), «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» (103 դիտորդ),  «Արմավիրի զարգացման կենտրոնը» (275 դիտորդ), «Գորիսի Երիտասարդական միությունը» (176 դիտորդ), «Իրազեկ» կազմակերպությունը (31 դիտորդ), «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավուքների պաշտպանության հայկական կենտրոնը» (73 դիտորդ),  «Իրավունքի Եվրոպա միավորումը» (48 դիտորդ), «Շահեն» կազմակերպությունը (129 դիտորդ), «Քաղաքացու իրավունքների պաշտպան» կազմակերպությունը (7 դիտորդ):

Միջազգային կառույցներից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Այ Էֆ Ի էս-ը (Ընտական համակարգերի միջազգային հիմնադրամ), ԵԽԽՎ-ն(Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), Այ-Սի-Ի-Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

 

 

Նախորդ հոդվածը‘«150 000-ի» հետքերով. Քաղաքապետարանի աշխատակից. Իմանամ էդպիսի բան կա՝ տեղս կթողնեմ կգնամ էդտեղ կաշխատեմ’
Հաջորդ հոդվածը‘Քվեաթերթիկները կտպագրվեն «Տիգրան Մեծ» հրատարակչությունում ‘