‘Ընդհարում Հենրիխ Մխիթարյանի և թուրք ֆուտբոլիստի միջև (տեսանյութ)’

2876

«Բորուսիա» — «Հանովեր» գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրի խաղի 51-րդ րոպեին բախում է տեղի ունեցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և թուրք ֆուտբոլիստ Չեյհուն Գյուլսելամի միջև: Բախման պատճառով 2 կիսապաշտպանները ստացել են դեղին քարտ: Հանդիպման վերջնամասում Չեյհուն Գյուլսելամիը նաև հեռացվել է խաղադաշտից:

Հիշեցնենք, որ Դորտմունդը Բունդեսլիգայում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց, իսկ Հենրիխ Մխիթարյանը Յուրգեն Կլոպի թիմի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» կրկին պարտվեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» Պրեմիերայում կրեց իր առաջին պարտությունը (տեսանյութ)’