‘Ընթերցողները միանում են «Բա ի՞նչ ես ուզում» ֆլեշմոբին ‘

3042

Ինչպես հայտնի է՝ Պրահայում ՀՀ դեսպանատանը կայացած փակ հանդիպման ժամանակ, այն հարցին, թե ինչո՞ւ է մեկ հոգի Հայաստան շաքարավազ ներկրում՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»:  

Սարգսյանի այս միտքը եւս, ի թիվս մյուսների, արդեն իսկ թեւավոր խոսք է դարձել, եւ մեր ընթերցողները  մեզ են ուղարկել Սերժ Սարգսյանի այս հայտարարության շարունակության իրենց տարբերակները՝ այսպիսով սկսելով մի յուրահատուկ ֆլեշմոբ:

Ձեզ ենք ներկայացնում մեզ ուղարկված տարբերակներից ամենահետաքրքիրները:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով փայ մտնե՞ն:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը քաղաքական ուժով երկրի ճակատագիր որոշե՞ն:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով միլիարդատեր լինե՞ն:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգու համար Սահմանադրություն փոխե՞ն:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգի Սաշիկ պահե՞նք:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով որոշում կայացնե՞նք:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգի նախագահ լինե՞ն:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը մարդուց բացի մյուսները պիտի լավ ապրե՞ն:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգու փեսայի դեսպան նշանակե՞մ:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով Ղարաբաղի ճակատագիրը որոշե՞ն:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը քաղաքական ուժ անցնի Խորհրդարա՞ն:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում ով ուզի՝ բիզնես անի՞:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում բոլորի համար արդարադատություն ու ժողովրդավարություն ապահովե՞մ:

Հ.Գ. Եթե դուք եւս ունեք հետաքրքիր տարբերակներ, կարող եք ուղարկել մեր՝ [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ՝ ձեր տարբերակը տեղադրել մեր կայքի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկահայերը ուշադիր հետևում են Տիգրան Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպան. Անմեղ երիտասարդին մեղադրում են խուլիգանական դրդապատճառներով սպանություն կատարելու մեջ’