‘Ընտանեկան բռնության հարցը նույնպես բարձրացվեց կառավարության շենքի դիմաց (Տեսանյութ)’

998

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները այսօր կառավարության շենքի դիմաց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք ընդունելու պահանջով ակցիա էին կազմակերպել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» հասարակական կազմակերպության անդամ Աննա Նիկողոսյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենքի նախագիծը հասարակական կազմակերպությունները մշակել են դեռ մի քանի տարի առաջ եւ այս տարի լրամշակման են ենթարկել՝ համապատասխանեցնելով Սահմանադրությանը եւ պետության կողմից ներկայացված մի շարք այլ պահանջներին: «Ընտանեկան բռնությունը լուրջ հիմնախնդիր է Հայաստանում. միայն այս տարի ՀՀ ոստիկանությունում, պաշտոնական տվյալներով, գրանցվել է 1500-ից ավելի դեպք: Բացի դրանից, տեղական վիճակագրությունը խոսում է նաեւ այն մասին, որ Հայաստանում առնվազն ամեն երրորդ կին ենթարկվում է ընտանեկան բռնության որեւէ տեսակի: Հաշվի առնելով, որ ընտանեկան բռնությունը ահագնացող երեւույթ է՝ կարծում ենք, որ օրենքի ընդունումը՝ որպես կանխարգելիչ մեխանիզմ, մի փոքր կշտկի այս իրավիճակը, եւ կանանց նկատմամբ բռնությունների քանակը կնվազի Հայաստանում»,- նշեց Աննա Նիկողոսյանը:

Հասարակական կազմակերպության անդամներից Պերճուհի Կաժոյանի կարծիքով՝ այս օրենքի առկայության դեպքում մարդիկ ավելի զգոն կդառնան, որովհետեւ այդ անպատժելի մթնոլորտը այլեւս չի լինի, եւ պետությունը հատուկ ուշադրություն կդարձնի նման հարցերին: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ օրենքի կիրառման արդյունավետությունը ապացուցվել է միջազգային փորձով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգնեցնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Հովիկ Աբրահամյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել ‘