‘Ընտանեկան բռնության վերաբերյալ 133 դիմում-բողոք ՄԻՊ-ի սեղանին՝ 6 ամսվա ընթացքում’

586

Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր մամլո ասուլիս: Հանդիպման հիմնական նպատակը Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծն էր, որը Կառավարության կողմից չէր ընդունվել:

Կանանց հարցերով Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը հանդիպման սկզբում ներկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը օրենքի վերաբերյալ, խոսեց օրենքի ընդունման կարևորության մասին և շեշտեց, թե որքանով այն կնպաստի հասարակությունումը ընտանեկան բռնության դեպքերի նվազմանը:

Նա նաև հայտնեց, որ 2012թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանի աշխատակազմը ստացել է 133 դիմում-բողոք ընտանեկան բռնության վերաբերյալ, ինչն էլ ցույց է տալիս, որ խնդիրը արդիական է, իսկ լուծման միջոցների նախատեսման անհրաժեշտությունը հրատապ: Պետական իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ են լուրջ քայլեր բռնության զոհերի պաշտպանության, բռնության կանխարգելման համար, որոնք պետք է լինեն ոչ թե քաղաքական կամքի դրսևորման արդյունք, այլ միջազգային պարտավորությունների կատարման հետևանք:

Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նույնպես ներկայացրեց իրենց կենտրոնի կողմից արձանագրված դեպքերի վիճակագրական մի շարք տվյալներ, ինչպես նաև, հանդիսանալով օրենքի նախագծի հեղինակներից մեկը, ներկայացրեց դրա պատրաստման ողջ ընթացքը և կարևորությունը:

Լարա Ահարոնյանն էլ իր հերթին նշեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը 2011թ. հաստատել է 2011-2015թթ. համար նախատեսված Ազգային գործողությունների ծրագիր, որի նպատակներից է համարվում մինչև 2013թ. Ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի ընդունումը:

Հանդիսանալով կանանց աջակցման կենտրոնի տնօրեն և ունենալով բազմաթիվ ընտանեկան բռնության զոհ հանդիսացող շահառուներ` Մարո Մաթոսյանը ներկայացրեց կանանց իրավունքների պատպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների նախապատմությունը, ևս փաստեց օրենքի կարևորությունը Հայաստանում:

Նախորդ հոդվածը‘Ղուկաս Մեհրաբյան. ՀԱԿ-ի հետ համագործակցելու ենք նույն ձևով, ինչպես առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանյան գազի գլխավոր ներկրողն այլևս Ուկրաինան չէ’