Ստեփանակերտում, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում, հունվարի 27-ին դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ վերադարձած 15 երեխաներին և նրանց ուղեկցող մանկավարժներին, ովքեր Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր բաժանված էին ընտանիքներից:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տուն վերադարձած երեխաները Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի սաներն են, որոնք մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեկնել էին Երևան՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին ներկա գտնվելու համար: